Ապրիլի 15-ը Բնապահպանական գիտելիքի միջազգային օրն է
Հասարակություն
20:12 15/04/2026
Հայաստան

Ապրիլի 15-ը Բնապահպանական գիտելիքի միջազգային օրն է

Ապրիլի 15-ը Բնապահպանական գիտելիքի միջազգային օրն է։ Այս մասին հայտնում են  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ 

«Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է գիտելիքից։ Բնապահպանական կրթությունը պարզապես տեղեկատվություն չէ․ այն մտածողություն է, արժեքային համակարգ և պատասխանատվություն՝ մեր ներկայի ու ապագայի հանդեպ։

Այս օրվա խորհուրդն է՝

▪ մոտեցնել հասարակության բոլոր շերտերին, հատկապես երեխաներին ու երիտասարդներին, բնության պահպանության գաղափարին,

▪ կարևորել գիտելիքի դերը կայուն և անվտանգ ապագայի կերտման գործում,

▪ խթանել յուրաքանչյուրի անձնական մասնակցությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի պաշտպանության հարցում։

Մենք հավատում ենք, որ բնապահպանական մշակույթ ունեցող հասարակությունն է կայուն զարգացման հիմքը։ Այն հասարակությունը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է իր դերն ու ազդեցությունը բնության վրա։

Բնությունը մեզ է վստահված։ Իսկ այդ վստահությունը սկսվում է գիտելիքից՝ այն ճանաչելու, սիրելու, պահպանելու և փոխանցելու պատրաստակամությունից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապրիլի 15-ը Բնապահպանական գիտելիքի միջազգային օրն է