Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան
Քաղաքական
18:28 16/04/2026
Հայաստան

Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան

Քաղաքագետ, ԲՀԿ ցուցակում առաջադրված Արման Աբովյանը գրում է․

«Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։

Նախ տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։

Երկրորդ՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից-տեղ տեղափոխվելուց՝ձեզանից ո՞վ, ո՞նց և որտե՞ղից հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։

Երրորդ՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ ում՝ ինչ եմ ասում։

Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ը, որը ստացել էիք՝ հայերեն էր, թե թուրքերեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան