Քաղաքական հետապնդումներ են, իրավական բաղադրիչ գոյություն չունի. Ղազարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին
Քաղաքական
14:52 16/04/2026
Հայաստան

Քաղաքական հետապնդումներ են, իրավական բաղադրիչ գոյություն չունի. Ղազարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին

«Արդեն որերորդ օրն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են. «Քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»։ 

Ըստ նրա, այս գործերում իրավական հիմք գոյություն չունի։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս պահի դրությամբ ԿԸՀ  հայտ չի ներկայացրել։ Եթե ընտրական սուբյեկտ չկա, ինչպե՞ս է հնարավոր ընտրական սուբյեկտի օգտին իրականացնել ընտրողի խրախուսում։ 

Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդումներ են, իրավական բաղադրիչ գոյություն չունի»,- ասաց Է. Ղազարյանը։ 

Նա նշեց՝ չգիտի, թե որն է իշխանության վերջնական նպատակը, բայց այս պահի դրությամբ այս գործողությունները, որոնք արվում են՝ քաղաքական հետապնդում է խոչընդոտելու կուսակցության գրասենյակների ամենօրյա բնականոն գործունեությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական հետապնդումներ են, իրավական բաղադրիչ գոյություն չունի. Ղազարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին