Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Կոճակ սեղմող ուսապարկերից որևէ մեկը չհանդգնեց ըմբոստանալ և շեֆին բերել օրինականության դաշտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց՝ այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր փիառին։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ մեկ օրենսդիր ամբիոնից գերազանցեց ԱԺ կանոնակարգ օրենքով հատկացված ժամանակը, որը սահմանված է կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածով այդ զեկույցի համար հատկացված է մեկ ժամ, Փաշինյանը դա գերազանցեց ևս կես ժամով: Ավելին, նա նաև ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար՝ արհամարհելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։
Իսկ կոճակ սեղմող ուսապարկերից որևէ մեկը չհանդգնեց ըմբոստանալ և շեֆին բերել օրինականության դաշտ, ճիշտ հակառակը՝ քծնական ժպիտով փորձում էին ցույց տալ, թե ինչքան են կարևորում Փաշինյանի ելույթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։