Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին
Քաղաքական
17:02 16/04/2026
Հայաստան

Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին

«Սա անարգանք է ոչ միայն դատավարության մասնակիցների ու այս հրաշալի ժողովրդի նկատմամբ, այլև դատարանի»,-դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկաններն այսօր դատական նիստերի դահլիճ չէին ուղեկցել տնային կալանքում գտնվող Արթուր Սարգսյանին ու Վահագն Չախալյանին։ Դրա հետևանքով այսօրվա նիստը հետաձգվեց։

Սրբազանի խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դատարանը մեր երկրում արհամարհված է։

«Ցավում եմ, որ մինչ օրս միջոցներ չեն ձեռնարկվում, սա անարգանք է Ձեր նկատմամբ»,-ասաց Բագրատ Սրբազանն ու ներողություն խնդրեց դահլիճում ներկաներից։

Դատավորը նշեց, որ ՆԳՆ-ին գրավոր գրություն է հասցեագրելու՝ պահանջելով տեղի ունեցածի պատճառների մասին բացատրություն, ինչպես նաև թերացած, մեղադրյալների ներկայությունը նիտին չապահոված ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն իրականացվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին