Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանում բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների աշխատավարձը 50 կամ ավելի անգամ բարձր է կենսաապահովման նվազագույն աշխատավարձ համարվող 284 լարիից, իսկ կենսաթոշակից՝ 40 կամ ավելի անգամ։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Վերջին տարիներին «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է օրենք, ըստ որի` ամեն տարի բարձրանում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Միայն այս տարի վարչապետի, նախագահի և խորհրդարանի խոսնակի աշխատավարձը բարձրացել է 1400 լարիով՝ հասնելով 16 հազար լարիի։
Ամենաբարձր աշխատավարձը (ամսական 16 հազար լարի, որը համարժեք է շուրջ 2 231 000 դրամի) բյուջեից ստանում են՝
- Վարչապետ Իրակլի Կոբախիձեն,
- Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին,
- Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին,
- Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիան,
- Գերագույն դատարանի նախագահ Նինո Կադագիձեն։
Համեմատաբար ավելի քիչ՝
- Նախարարներ,
- Նրանց տեղակալներ,
- Խորհրդարանի փոխնախագահ,
- Խորհրդարանական խմբակցությունների նախագահներ,
- Պատգամավորներ։
Ավելի կոնկրետ`
- Նախագահ` 16 հազար լարի, որը համարժեք է շուրջ 2 231 000 դրամի
- Վարչապետ` 16 հազար լարի,որը համարժեք է շուրջ 2 231 000 դրամի
- Նախարար` 16 հազար լարի,որը համարժեք է շուրջ 2 231 000 դրամի
- Նախարարի առաջին տեղակալ 13 հազար 600 լարի, որը համարժեք է1 896 300 դրամի
- Փոխնախարար` 11 հազար 600 լարի, որը համարժեք է 1 616 700 դրամի
- Խորհրդարանի նախագահ` 16 հազար լարի, որը համարժեք է շուրջ 2 231 000 դրամի
- Խորհրդարանի փոխնախագահ` 14 հազար 400 լարի,որը համարժեք է 2 006 600 դրամի
- Խմբակցության (ֆրակցիայի) նախագահ` 13 հազար 600 լարի,որը համարժեք է 1 895 100 դրամի
- Պատգամավոր` 12 հազար 800 լարի, որը համարժեք է 1 783 100 դրամի։