Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել բերման ենթարկվածների գործով
Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է տեղեկատվություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների, համակիրների ձերբակալման գործի վերաբերյալ, հրապարակել է ձայնագրություններ։
Տարածած տեղեկատվության մեջ ասված է.
«Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:
Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»։