Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում
Հասարակություն
18:00 16/04/2026
Հայաստան

Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում

Այսօր ժամը 12։15-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։27-ին, մարվել՝ 12։48-ին։ Այրվել են ձթով լցված 4 տարա և 2 փայտե տակդիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում