ԱՄՆ-ը Իսրայելին և Լիբանանին կոչ արեց գտնել երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ չեն լինի
Քաղաքական
18:20 17/04/2026
Աշխարհ

ԱՄՆ-ը Իսրայելին և Լիբանանին կոչ արեց գտնել երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ չեն լինի

Իսրայելն ու Լիբանանը պետք է գտնեն երկխոսության մի ձևաչափ, որը չի թողնի հաղթողներ կամ պարտվողներ։ Նման հայտարորություն է ասել Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել տասնօրյա հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով (Երևանիոսկվայի ժամանակով) ժամը 00:00-ին։ Սակայն, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) ուրբաթ օրը պնդել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին հրադադարի սկսվելուց հետո։

«Մենք պետք է գտնենք երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ չոն լինի», -ուրբաթ օրը Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասաց նա։

Բարաքի խոսքով՝ խաղաղության գործընթացը լավ ձեռքերում է, սակայն հակամարտության լուծումը ժամանակ կպահանջի։ Նա նաև ընդգծեց, որ ուժային լուծումը անիրատեսական է։

«Հեզբոլլահի լիակատար ոչնչացման գաղափարը անիրատեսական է, քանի որ շարժումը շիա բնակչության մաս է կազմում։ Լիբանանն արդեն երկարատև քաղաքացիական պատերազմ է ապրել և այն չի կրկնի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է նա։

Դիվանագետը նաև կոչ արեց բոլոր կողմերի համար համակեցության և կայուն զարգացման մոդել մշակել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ը Իսրայելին և Լիբանանին կոչ արեց գտնել երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ չեն լինի