Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցեխ շպրտելով՝ սրբությունը չեն նսեմացնում, ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսը՝ Փաշինյանին
«Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ»,- նշել է Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։
Հայր Սուրբը գրել է. «Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական ներկապնակի մռայլ գույներով, մի բան անփոփոխ է մնում. հայ հոգևորականը իր ամենօրյա նվիրյալ ծառայությամբ շարունակում է պայծառ ու բարեզարդ պահել մեր սրբությունները, ամրացնել ժողովրդի հավատքը, մխիթարել ու զորացնել ազգի զավակներին։
Ի տարբերություն ՔՊ-ականների՝ որոնց քաղաքական բառապաշարը սնվում է պիտակավորումից, ատելության խոսքից ու վիրավորական արտահայտություններից, եկեղեցականը ծառայում է լռությամբ, աղոթքով, խոնարհությամբ և գործով։ Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը։