Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի կողմից պարգևատրված ոստիկանները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգևատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։
Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ. փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել և ծեծի էին ենթարկել փաստաբաններին: Մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրանց պաշտոնավարումը, նա պաշտոնի առաջխաղացում է ունեցել։
Մյուս պարգևատրվողն էլ ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։