Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյա՛ն, դու միակ երկիրն ես ներկայացնում Եվրոպայում, որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը տանից է քո հետ կռվելու. Նարեկ Կարապետյան
«Մի մարդ, ով ԱԺ-ում հերոսանում է, դուխ չի անում՝ երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ։ Ով ամբողջ օրը ֆեյսբուքով, հեռուստատեսությամբ հոխորտում է, իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ հայ տղամարդուն, ու դրանից հետո, երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է երես առ երես հանդիպի նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպիս Սամվել Կարապետյանի հետ, վախենում է Կարապետյանից»,-Հակակառուպցիոն դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է։
«Ու այսօր դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը, երեք ամիս երկարաձգել է տնային կալանքը։ Փաշինյանն ուզում է չթողնել, որ մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր է պատմում, բամբասում, եթե տղամարդ է, ինչո՞ւ է փախնում»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով.
«Փաշինյան, որ ամբողջ օրը գնում, Եվրոպայի դրոշի կողքը նկարվում ես, դու միակ երկիրն ես Եվրոպայում, որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը տանից է քո հետ կռվելու, դու միակ երկիր ես Եվրոպայում, որ ընդդիմադիր առաջնորդին կալանավորել ես ու խոսում ես ժողովրդավարությունից ու Եվրոպայից»։