ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Իրավունք
22:42 17/04/2026
Հայաստան

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder