Մահացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը
Հասարակություն
07:19 17/04/2026
Հայաստան

Մահացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Գիշերվանից նրա ընկերները, հարազատները սոցիալական ցանցերում հայտնում են գույժն ու  ցավակցական խոսքեր ուղղում հարազատներին։
«Մի ընկեր էլ գնաց. Լևոն ջան»,-գրել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ու դերասանի հետ լուսանկար հրապարակել։

Լևոն Տեր-Պետոսյանն ապրում ու աշխատում էր ԱՄՆ-ում։ Թե որն է եղել մահվան պատճառը, առայժմ չի հաղորդվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը