Զուգարան՝ մեքենայում. չինական ընկերության նորարարությունը
Աշխարհում
17:01 17/04/2026
Աշխարհ

Զուգարան՝ մեքենայում. չինական ընկերության նորարարությունը

Չինական ընկերությունն արտոնագրել է մեքենայի զուգարան. այն նախատեսվում է թաքցնել հետևի նստատեղի տակ կամ բեռնախցիկում։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նոր արտադրանքն ունի վակուումային ջրահեռացման համակարգ, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ստերիլիզացում և ավտոմատ ախտահանում: Զուգարանակոնքը կլինի ներքաշվող և խոստանում է դիմակայել մինչև 150 կգ քաշի:

Այս նորարարական տեխնոլոգիայով առաջին մոդելը նախատեսվում է թողարկել այս տարի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զուգարան՝ մեքենայում. չինական ընկերության նորարարությունը