Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չնայած գրիպի սեզոնի ավարտին` շրջանառվում է շնչառական սինցիցիալ վիրուսը
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 15-րդ շաբաթվա ընթացքում (06.04․2026-12.04.2026) նկատվել է ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թվի զգալի նվազում: «Հերացի» վերլուծականից հայտում են, որ այն կազմել է 57, ինչը 39%-ով նվազել է նախորդ շաբաթվա համեմատ։ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 4.8%-ը, որը գրեթե կրկնակի կրճատվել է նախորդ շաբաթվա համեմատ։
Ըստ տարիքային խմբերի դեպքերի բաշխման վերլուծության` պարզվել է, որ ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում. 0-4 տարեկանների շրջանում` 58%, 5-14 տարեկանների շրջանում` 42%: 0-4 տարիքային խմբից 6 երեխա հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 5։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի 2026թ.-ի ապրիլի 10-ի հայտարարության` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2025/26 գրիպի սեզոնն համարվում է ավարտված: Գրիպի ակտիվության տարածաշրջանային ցուցանիշը վերադարձել է սեզոնային համաճարակային շեմից զգալի ցածր մակարդակի:
Հարկ է նշել, որ 2025/26 գրիպի սեզոնը բնութագրվում էր վաղ սկիզբով՝ նոյեմբերի սկիզբ, այսինքն մոտ 4 շաբաթ ավելի շուտ, քան միջին սեզանային ժամանակահատվածը: Նկատելի էր, որ վերջին շաբաթների ընթացքում գրիպի ակտիվությունը կայուն նվազեց և, ընդհանուր առմամբ, սեզոնը մի քանի շաբաթով ավելի կարճ էր տարածաշրջանային միջինից:
Չնայած գրիպի սեզոնի ավարտին` շնչառական վիրուսները շարունակվում են շրջանառվել տարածաշրջանում, հատկապես`շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV), որի ակտիվությունը մի շարք երկրներում դեռևս բարձր է: