ԿԸՀ-ն «Լուսաստղ»-ին գրանցել է որպես դիտորդ
Քաղաքական
15:54 18/04/2026
Հայաստան

ԿԸՀ-ն «Լուսաստղ»-ին գրանցել է որպես դիտորդ

Կենտրոնական ընտրական հանձաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։

Հանձնաժողովից հայտնում են, որ ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության  զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն բավարարել է։

ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական  կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն ևս բավարարել է։

Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն «Լուսաստղ»-ին գրանցել է որպես դիտորդ