Կիևում զոհերի թիվն աճում է. Ի՞նչ է այս պահին հայտնի հանցագործի մասին
Իրավունք
20:41 18/04/2026
Աշխարհ

Կիևում զոհերի թիվն աճում է. Ի՞նչ է այս պահին հայտնի հանցագործի մասին

Կիևում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Հիվվանդանոց է տեղափոխվել նաև չորս ամսական մի երեխա, որը թունավորվել է ածխածնի մոնօքսիդով այն բնակարանի մոտ, որը հրկիզել էր կրակոցներ արձակած անձը։

Այս պահին չեզոքացված հանցագործի մասին որոշա տեղեկություններ են հրապարակվել ուկրաինական ԶԼՄ-ներում։

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ Կիևում կրակոցներ արձակած անձը՝ Դմիտրի Վասիլչենկովը գրանցված զենք է ունեցել, և անցյալ տարվա դեկտեմբերին նա երկարաձգել է թույլտվության ժամկետը, ներկայացրել բժշկական տեղեկանք։

Նրա խոսքով՝ հարձակվողը շարժվել է Դեմեևսկայայի կայարանով և ճանապարհին կրակել է չորս մարդու վրա։ Նախարարի խոսքով՝ նա խանութում ևս մեկ մարդու է սպանել։

Դմիտրի Վասիլչենկովը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել թեթև մարմնական վնասվածքների հոդվածով 2023 թվականին նա ծեծել էր մի տղամարդու։ 2024 թվականին գործը փակվել է. կողմերը համաձայնության են եկել, և տուժողը հրաժարվել է իր պահանջներից։

Հայտնի է նաև, որ նա դատի է տվել Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամին և ստացել մոտ 2 հազար գրիվնայի լրացուցիչ վճարում։ Դատելով գործի սյուժեից՝ նա նախկին զինվորական էր և ստացել էր ուկրաինական զինվորական կենսաթոշակ։

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը  որևէ պահանջ չի ներկայացրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիևում զոհերի թիվն աճում է. Ի՞նչ է այս պահին հայտնի հանցագործի մասին