Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ տներն ի՞նչ ենք անելու, դեմոնտա՞ժ ենք անելու. Փաշինյանը՝ Հաղթանակ թաղամասի տների խնդրի մասին
«Այդտեղ քաղաքական լուծումներ են հարկավոր և բարձր մակարդակով պետք է զբաղվել»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տների հետ կապված խնդրին։
«Մարդիկ դիմում են, ես, բնականաբար, հանձնարարություն եմ տալիս, ասում եմ նայեք և լուծումներ գտնենք։ Հաջորդ անգամ այդ թեման հիշում եմ, երբ մարդիկ նորից դիմում եմ։ Հետո ուզում եմ հասկանալ՝ ինչ եղավ, տեսնում եմ, որ կա օրենսդրական կամ իրավական ինչ-որ խոչընդոտ, որ պետական համակարգի այն օղակների համար, որոնց հանձնարարությունը տրվել է, հաղթահարելի չէ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ամբողջական թաղամասում պրոբլեմ կա, պրոբլեմն այդ պատկերով օբյեկտիվ է, ըստ էության, պետական մարմինների դիրքորոշումներն էլ հիմնավորված են օրենսդրության վրա։
«Այդ տներն ի՞նչ ենք անելու, դեմոնտա՞ժ ենք անելու։ Ակնհայտորեն, ոչ, դա, ըստ էության, բացառվում է, հետևաբար պետք է լուծում գտնենք, այդ լուծումը չի կարող լինել զուտ վարչարարական։ Այդտեղ քաղաքական լուծումներ են հարկավոր և բարձր մակարդակով պետք է զբաղվել ու մի լուծում գտնել, այդ էջը փակել։
Այստեղ պետք են քաղաքական ոչ ստանդարտ լուծումներ, ոչ ստանդարտ որոշումներ։ Այնտեղ, որտեղ պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է գնալ օրենսդրական փոփոխության, որպեսզի այդ խնդիրը լուծվի։
Տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում այդ թաղամասում, այդ մարդիկ շարունակելու են այդտեղ ապրել։ Փաստացի, այդ գույքը այդ մարդկանց գույքն է, իրենք փաստացի տիրապետում են, բայց իրենք այդ գույքի հետ ոչ մի գործողություն չեն կարողանում անել՝ ասենք վաճառելու, ժառանգելու խնդիրներ կան»,- ասաց Ն. Փաշինյանը։