«Հրապարակ». 2 տարի է՝ ծննդատան կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը
Օրվա մամուլ
08:25 18/04/2026
Հայաստան

«Հրապարակ». 2 տարի է՝ ծննդատան կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք:

Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։

Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, և քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:

Ծննդատան կառավարումը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է գործունեությունը: 2 տարի է՝ կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը, դիմել են դատարան, որը պարտավորեցրել է վաճառել գույքը և վճարել գումարները, սակայն ԴԱՀԿ-ն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Քաղաքապետարանից ասել են, թե ԴԱՀԿ-ն պարտատերերի ցանկն է պահանջել և խոստացել, որ կվճարեն աշխատավարձերը:

«Երեկ մեզ քաղաքապետարանից ասացին, որ ցուցակը դեռ չեն ստացել, խոսքը մոտ 180 մլն դրամ պարտքի մասին է։ Թվում է, թե ԴԱՀԿ-ն է պատասխանատու, բայց, մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարման տակ է եղել ԲԿ-ն։ Անհասկանալի թնջուկի մեջ ենք հայտնվել»,- ասաց Հայկանդուխտ Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը միլիարդների պարգևավճարներ է բաժանում, բայց ընդամենը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». 2 տարի է՝ ծննդատան կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը