Ի՞նչ թոշակ, ի՞նչ անվճար կրթություն, ի՞նչ ասֆալտ, Ղարաբաղում շատ լավ ասֆալտ էր արած, ո՞ւր է. Մարուքյան
Քաղաքական
19:10 18/04/2026
Հայաստան

Ի՞նչ թոշակ, ի՞նչ անվճար կրթություն, ի՞նչ ասֆալտ, Ղարաբաղում շատ լավ ասֆալտ էր արած, ո՞ւր է. Մարուքյան

«Ընդդիմադիրները վերցնում են Նիկոլ Փաշինյանի բառամթերքն ու փորձում նրա դեմ կռվել։ Ի սկզբանե պարտված են, քանի որ ոչ հասկանում են՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ոչ պատկերացնում են՝ ի՞նչ է ասում, ինչի՞ համար, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մարդկանց համար»,-այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ իրենք չեն մտնելու այդ դաշտ, չեն ուժեղացնելու իշխանությանը։

Նա նշեց, ընդդիմադիր ուժերն ասում են՝ սա սովորական ընտրություններ չեն, մեր ինքնությունը պաշտպանելու մասին են, բայց խոսում են թոշակներից։

«Համ ասում եք սովորական ընտրություններ չեն, համ էլ հայտարարում եք՝ մենք առաջարկում են, որ պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Ապրես, իսկ լինելո՞ւ են պետական բուհեր, իսկ լինելո՞ւ է պետություն, կամ առաջարկում են՝ բորդյուրը մի քիչ ուղիղ դնել։ Ամբողջ Լեռնային Ղարաբաղում լավ բորդյուր էր դրած, ասֆալտ էր արած, մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ո՞ւր է։ Ի՞նչ թոշակ, ի՞նչ դպրոց, ի՞նչ անվճար կրթություն»,-ասաց Մարուքյանն ու ավելացրեց, սա ծրագրային ընտրություններ չեն։

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է նաև ընտրական ցուցակի առաջին հնգյակը, ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում Կարպիս Փաշոյանն է, երրորդ տեղում՝ Շուշան Ավագյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ թոշակ, ի՞նչ անվճար կրթություն, ի՞նչ ասֆալտ, Ղարաբաղում շատ լավ ասֆալտ էր արած, ո՞ւր է. Մարուքյան