Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ
Հասարակություն
21:11 18/04/2026
Հայաստան

Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշում են քաղաքապետարանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ