Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը. Արամ Վարդևանյան
«Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող տեքստում ասում է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ շարունակելով՞
«2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:
Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։ Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։
Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։Մեկընդմիշտ փակենք։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս»։