Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի կադրը «պատահաբար» փչացրած խորհրդավոր էակը
Քաղաքական
11:50 19/04/2026
Հայաստան

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի կադրը «պատահաբար» փչացրած խորհրդավոր էակը

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել կառավարական առանձնատներից՝ ձեռքերով ցուցադրելով իր հայտնի սրտիկը։

Այդ պահին «լրիվ պատահական» իր մեջքի հետևով անցնում է վաղ առավոտյան մազերը հարդարել հասցրած Աննա Հակոբյանը (ենթադրաբար)։

PR հնարքը աշխատեց և Panorama.am-ն էլ միանում է մյուս ԶԼՄ-ներին և տարածում Նիկոլ Փաշինյանի «Սրտիկով» մինի-բեմադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հ.Գ.Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Հակոբյանը նույն կառավարական առանձնատնից տեսանյութ էր տարածել, թե ավարտվել է իր և Նիկոլ Փաշինյանի համատեղ քաղաքացիական ամուսնությունը և ինքը վերադարձնում է բոլոր թանկարժեք զարդերը, որպես պաշտոնական ստացված նվերներ և վստահեցնում էր, որ իր մեջքի հետևում երևացող բազմաթիվ մեծ տուփերում թանկարժեք շորեր ու կոշիկներ չեն, այլ իր սովորական իրերը և ընդհանրապես իրենք այս ընթացքում ամենևին չեն հարստացել և ինքը գնում է վարձով ապրելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի կադրը «պատահաբար» փչացրած խորհրդավոր էակը