Դիլիջանում մեկ օր ջուր չի լինի
Հասարակություն
12:13 20/04/2026
Հայաստան

Դիլիջանում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի  20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Տավուշի  մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիլիջանում մեկ օր ջուր չի լինի