Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
Հասարակություն
18:20 20/04/2026
Հայաստան

Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:  Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի  Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի