Հոգևորականների նկատմամբ բավականին բարձր ատելnւթյան խոսք կա. ՄԻՊ
Իրավունք
16:14 20/04/2026
Հայաստան

Հոգևորականների նկատմամբ բավականին բարձր ատելnւթյան խոսք կա. ՄԻՊ

«Հայաստանում առաջին անգամ 2025 թվականին ՄԻՊ-ի տարեկան հաղորդման շրջանակներում մեծ ծավալով անդրադարձ է կատարվել կրոնական ազատությունների հետ կապված հարցին»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների օաշտպան ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում  ՀՀ-ում ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և  ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

Ըստ նրա, խոսքը եղել է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված հարցերին առնչվող տարբեր հարցադրումների քննարկման համատեքստում:

«Հատուկ արձանագրել ենք, որ նախորդ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների և ներկայացուցիչների առումով առկա են եղել բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի և ինքնավարության հետ կապված խնդիրները»,- նշեց Անահիտ Մանասյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder