Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց եզրափակիչի ուղեգիր
Սպորտ
21:27 20/04/2026
Աշխարհ

Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց եզրափակիչի ուղեգիր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց  եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում Ամոյանը մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ ու հաղթեց 3։1 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն Ամոյանն ապրիլի 21-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին անցյալ տարի հաղթել է ԵԱ-ի եզրափակիչում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց եզրափակիչի ուղեգիր