Փաշինյանը եվրոպական համայնքի գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆին. Աշոտյան
Քաղաքական
13:27 21/04/2026
Հայաստան

Փաշինյանը եվրոպական համայնքի գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆին. Աշոտյան

«Եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին հենց այս օրերին գալ Երևան, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին»,- ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, հենց սա է Երևանում առաջիկա օրերին կազմակերպվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը կտրականապես մերժելի է որպես  երևույթ։

«Ակնհայտ է, որ իր մեջ պարունակում է նախընտրական միջամտության հստակ էլեմենտներ։ Այն, ինչ-որ եվրոպական համայնքը մշտապես քննադատել է այլ երկրների պարագայում, օրինակ մեղադրում է Ռուսաստանին Մոլդովայի ընտրություններին միջամտելու, Թուրքիային՝ Բալկանյան երկրների ընտրություններին միջամտելու մեջ, ինքն անում է Հայաստանում։

Այս ձևաչափը լավն է, պետք է մի օր այս ձևաչափը գար  Հայաստան, վատ է, որ գալիս է հենց այս ժամանակահատվածում ու այս մտադրությամբ, այսինքն լավ բանը վատ առիթով փորձում են մեզ վրա փաթաթել, ինչը մերժել է որպես քաղաքական մոտեցում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է  գագաթնաժողովը վերածել իր նախընտրական քեֆին, խնջույքին. «Ակնհայտ է, որ բնական, անվտանգային միջոցառումներից բացի Փաշինյանն ամեն ինչ անելու է,  որպեսզի եվրոպական  համայնքի ղեկավարներին, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մեկուսացնի Հայաստանից ու հայ ժողովրդից։ Նիկոլն ամեն ինչ անելու է,  որ իր քեֆը չհարամվի, եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի ու դժգոհության հետ»։

Նա տեղեկացրեց, որ մայիսի 4-ին տեղի կունենան տարաբնույթ ակցիաներ՝ նվիրված Հայաստանում ժողովորդավարության ճգնաժամին, Արցախի խնդիրներին, մայիսի 5-ին ԵՄ-Հայաստան գագաթնաժողով է նախատեսված, նույնեպս կլինեն բողոքի ակցիաներ։

«Այն առաջարկը, որ մենք անում ենք,  այն հակաեվրոպական չէ, պրոեվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած է  եվրոպական  իրական արեժքները՝ ազատություն, արժանապատվություն, մարդու իրավունքների, օրենքի գերակայություն, դեմոկրատիա, քաղաքական հետապնդումների բացակայություն,  ազատ մամուլ, այն, ինչ այսօր Հայաստանում ոտնահարված է»,- ասաց Ա.Աշոտյանը։

Նա նշեց, որ միասնական պայքարի խորհրդանիշն է՝ կանդալներ. «Մեր ուղերձը հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն, մեր կոչն է՝ դադարեք երկդիմությունը, կանգնեք ժողովորդավարության կողքին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը եվրոպական համայնքի գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆին. Աշոտյան