Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանgnւն և դուրս եկել կիսաեզրափակիչ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։
82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը քառորդ եզրափակչում Կառլո Կոդրիչից պարտություն է կրել՝ 5-8: Եթե Կոդրիչը դուրս գա եզրափակիչ, Գրիգորյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում պարտվել է Մուրաթ Ֆիրաթին: Եթե վերջինս դուրս եկա եզրափակիչ, Գալստյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
97 կգ քաշային Հայկ Խլոյանը եվրոպայի մեծահասակների առաջնության իր մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ալեք Շոկեին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Խլոյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1 րոպեում հաղթել է Կոնունովին ու կիսաեզրափակչում է։ Երեկոյան նա ևս կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։