Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Հասարակություն
09:23 21/04/2026
Աշխարհ

Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Թերնուսը; Նա ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը կստանձնի այս տարվա սեպտեմբերի 1-ից։

Հիշեցնենք, որ Թիմ Կուկը Apple ընկերության  գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Սթիվ Ջոբսի հրաժարականից հետ։ 65-ամյա Կուկը միացել է Apple-ին 1998 թվականից։

Նրա ղեկավարման տարիների ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է՝ 350 միլիարդ դոլարից մինչև 4 տրիլիոն դոլարի, իսկ եկամուտը՝ 2011 թվականի 108 միլիարդ դոլարից մինչև 416 միլիարդ դոլար՝ վերջին ֆինանսական տարում։

Հենց Կուկի ղեկավարման ընթացքում Apple-ը թողարկեց Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև գործարկեց iCloud-ը, Apple Pay-ը, Apple TV-ն և Apple Music-ը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ,  50-ամյա Թերնուսը Apple-ի սարքավորումների ճարտարագիտության ավագ փոխնախագահն է։ Նա Apple-ին միացել է 2001 թվականին և կարևոր դեր է խաղացել այնպիսի ապրանքների վաճառքի վերականգնման գործում, ինչպիսին է Mac-ը, որը վերջին տարիներին մեծացրել է իր շուկայական մասնաբաժինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder