«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց gեղաuպnւթյան զոհերի հուշահամալիր
Օրվա մամուլ
08:33 21/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց gեղաuպnւթյան զոհերի հուշահամալիր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի և նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետևել։

Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաև, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց gեղաuպnւթյան զոհերի հուշահամալիր