Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Սպորտ
21:35 21/04/2026
Հայաստան

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալը։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում 77 կգ քաշային  կարգում Ամոյանը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը