Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում պահվող բոլոր հայ գերիները պետք է լինեն տանը․ Նարեկ Կարապետյան
«5-6 ամիս առաջ մենք մի հարցազրույցի ժամանակ նշեցինք, և այդ խոսքը դարձավ թևավոր, որ աշխարհում կա 4 միլիարդատեր, որոնք կալանքի տակ են։ Նրանցից 2-ը հայ են, երկուսն էլ ազգային հոդվածներով են կալանքի տակ։ Մեր երկիրը ունի բավական հայրենասեր որդիներ։ Նրանք, եթե չլինեին այսքան հայրենասեր, ապա իրենցից մեկը Բաքվի բանտում չէր լինի՝ իր ազգի, իր գաղափարների համար, մյուսը Հայաստանում այսքան ամիս կալանքի տակ չէր լինի՝ իր եկեղեցուն պաշտպանելու համար»,- այս մասին իր խոսքում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը։
Կարապետյանի համոզմամբ՝ եկել է փոփոխությունների ժամանակը։
«Ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության և արդարության վերականգնման։ Այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները մեր երկրի վերակառուցման գործում պետք է իրենց տեղը զբաղեցնեն և չլինեն կալանքի տակ։
Մեր ազգն ունի ընդհանուր նպատակներ։Եվ այդ նպատակները կատարելու համար ուրախ ենք միավորվել նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր կա Հայաստանում»,- ասաց քաղաքական գործիչը։
Միաժամանակ Նարեկ Կարպետյանն ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է դաշինքին։
«Կուսակցության ծրագրային մասում շատ բաներ ունենք ընդհանուր։ Բաքվում պահվող հայ բոլոր գերիները պետք է լինեն տանը։ Նրանք այնտեղ են՝ հայ լինելու համար և հայրենասեր լինելու համար։ Սա մեր համար ընդհանուր քաղաքականություն է»,- հավելեց նա։