Կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել. Զարոկյանը՝ Ավինյանին
Քաղաքական
10:50 21/04/2026
Հայաստան

Կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել. Զարոկյանը՝ Ավինյանին

«Որոշմամբ նախատեսվում է Արաբկիր վարչական շրջանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից 5.5 կմ-ի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքների համար հատկացնել 172.6 մլն դրամ»,- ավագանու նիստում հայտնեց քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։

Նա նշեց, որ ծրագրով նախատեսվում է ստեղծել հանգստի գոտի սպորտային միջոցառումների հարթակներ, սրճարանի հարթակ և կինոդիտման վայր, բարելավել տրանսպորտային և հետիոտնային ուղիները։

Ավինյանը հայտարարեց, որ հանգստի գոտու ստեղծման ծրագիրը իրականացրել է Ասիական զարգացման բանկի միջոցով։

«Դուք անընդհատ հրատապով եք ծրագրերն անում «ԼիլիանԱրմ» ընկերությանը 2.5 մլն դոլար տվեցիք նախորդ տարի։ Ամեն տարի նոր տարվա կազմակերպումները հրատապով եք անում, առանց մրցույթի։ Պարոն Ավինյան, սա ձեր մոտ համակարգային բնույթ է կրում, գիտեք նախկինում էլ ԱՆԻՖ-ի գործը, ձեր քովիդը։ Կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, առաջիկայում ընտրություններ են, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել, եթե ընտրություններում չպարտվեք։ Ի՞նչ հաշվարկներ եք արել, եթե շարունակում եք նման կասկածելի գործեր անել»,- Ավինյանի հարցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զաևրոկյանը։

Ավինյանը հայտարարեց, թե դրանք դատարկ տեսություններ են։

Զարոկյանը տարակուսեց, թե ԱՆԻՖ-ն ինչո՞ւ է դատարկ տեսություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել. Զարոկյանը՝ Ավինյանին