Հազարամյակ ապրող սոսիները ողբալի վիճակում են, կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք․ Վարդանյան
Հասարակություն
18:32 21/04/2026
Հայաստան

Հազարամյակ ապրող սոսիները ողբալի վիճակում են, կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք․ Վարդանյան

 Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը տեսանյութ է հրակապարակել՝ կից գրելով․

«Երբ քաղաքն անտեր է և հասուն ծառերի հետ աշխատանքը ներառում է միայն հատումեր և փոխարինում, նույնիսկ հազարամյակ ապրող սոսիներն են ողբալի վիճակում։ Կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք, սենց ոնց կլինի․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Երևանի քաղաքապետարան․․․

Նշեմ, որ 2021-ին Արման Վերմիշյանի հետ գրեցինք ավագանու որոշման նախագծի մասնագիտական մասը՝ ծառերի պաշտպանությունը շինհրապարակներում։ Այս մարդիկ ոչինչ գրագետ անել չեն ուզում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հազարամյակ ապրող սոսիները ողբալի վիճակում են, կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք․ Վարդանյան