Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք. Ալիկ Ալեքսանյան
Քաղաքական
21:29 22/04/2026
Հայաստան

Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք. Ալիկ Ալեքսանյան

«Փաշինյանի խաղաղության երաշխավորը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին»,-տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Փաշինյան, է՞ս է ձեր խաղաղությունը: Իսկ Փաշինյանն այդ ժամանակ զբաղված է եկեղեցու մոմի հարկով, նվիրատվությունը հարկային դաշտ բերելով...

Կոպեկ հարկող Փաշինյանը կարծես մոռացել է, որ հանձնել է 380 եկեղեցի , 60 վանական համալիր, 2385 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 181 գյուղ և 12 քաղաք»,- հայտարարում է Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին տարիներ շարունակ հարկ է վճարել, ընդամենը մի քանի հարկատեսակից է ազատված եղել, բայց Փաշինյանը ուզում է դրանք էլ հարկի։

«Փաշինյանն ուզում է ձեր գնած մոմը հարկի, նվիրաբերած 50 դրամը հարկի»,- ասաց Ալեքսանյանը։

 Նրա տեղեկացմամբ, երբ եկեղեցին քանդելու գույժն իմացել ենք, ՀՀ ԱԳ նախարարը սուրճ էր խմում ու լրահոսին հետևում

«Արտաքին գործերի նախարար, ձեզ խորհուրդ եմ տալիս ինչ-որ կերպ արձագանքեք Ստեփանակերտում քանդում են մեր եկեղեցին։ Գիտեք դուք ով եք։ Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք. Ալիկ Ալեքսանյան