Բյուրեղավանից շտապօգնության կանչերը չեն դադարում. Արմեն Վարդումյան
Առողջություն
16:44 22/04/2026
Հայաստան

Բյուրեղավանից շտապօգնության կանչերը չեն դադարում. Արմեն Վարդումյան

«Երեկ երեկոյան ժամը 7-8-ից սկսած սկսել են շտապօգնության կանչեր Բյուրեղավանի բնակիչների կողմից։ Երեկ մոտավորապես ունեցել ենք 30 կանչ, ինչը մեզ համար աննախադեպ վիճակ է»,-Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ է հայտնում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Վարդումյանը։

Նրա խոսքով, կանչերը շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում, նաև առավոտյան, նույն գանգատներով շարունակվում են այցերը նաև պոլիկլինիկա։ Այս պահին հիվանդների վիճակը ոչ դրական դինամիկա ունի, արդեն 8 մարդ հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ։

Վարդումյանը տեղեկացրեց, որ այսօր՝ բժշկական անձնակազմը գործում է աշխատանքային գրաֆիկից դուրս։ Բժիշկները հասանելի են շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում կարող եք ցանկացած ժամանակ կապ հաստատել։

Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել՝ 077 35 99 47 և 094 35 99 47 հեռախոսահամարներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանից շտապօգնության կանչերը չեն դադարում. Արմեն Վարդումյան