Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մ. Մանուկյանի անդրադարձը
Հասարակություն
10:01 22/04/2026
Հայաստան

Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մ. Մանուկյանի անդրադարձը

«Շուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը՝ ենթադրաբար «ասֆալտ փռելու» համար, փողերը «մսխեցին», արդյու՞նքը։  Եկեք շնորհավորենք ՔՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ»,-գրում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Նա նավելացնում է.

«Իսկ  Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է սա այն 8 խոստացած ջրամբարներից առաջինն էր։

Հ Գ Հատուկ «ասֆալտչիկի» կեղծ բրենդի դափնեկիր ՔՊ-ականների համար՝ սկզբում ջրահեռացումն են կառուցում հետո ասֆալտ փռում, ա՛յ։
8 տարի՝ 8մլրդ դոլար պարտք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մ. Մանուկյանի անդրադարձը