Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անորոշ ժամանակով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը։ Նա ասել է, որ այն ուժի մեջ կմնա մինչև Թեհրանը Վաշինգտոնին չներկայացնի իր խաղաղության պայմանները։
«Հաշվի առնելով Իրանի կառավարությունում լուրջ տարաձայնությունները, ինչը զարմանալի չէ, և Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի դիմումը՝ խնդրանքով դադարեցնել Իրանի վրա մեր հարվածները, մինչև նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները չներկայացնեն միասնական առաջարկ։
Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և բոլոր առումներով մնալ պատրաստ, և այդպիսով կերկարաձգեմ հրադադարը մինչև այն պահը, երբ նրանց առաջարկը կներկայացվի, և քննարկումները կավարտվեն՝ այս կամ այն կերպ»,- գրել է ԱՄՆ նախագահը իր Truth Social սոցիալական ցանցում։
Мehr-ի հաղորդմամբ, Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Իսլամաբադի՝ հրադադարի երկարաձգման խնդրանքին համաձայնվելու համար՝ նշելով, որ իր երկիրը կշարունակի լուրջ ջանքերը՝ երկխոսության միջոցով հակամարտությունը դադարեցնելու համար լուծում գտնելու համար։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կկարողանան հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի այնպես, որ երկու կողմերի միջև հակամարտությունը ընդմիշտ ավարտվի։ Պակիստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կշարունակեն հրադադարի պահպանմանը իրենց հանձնառությունը։
