Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան
Քաղաքական
16:02 22/04/2026
Հայաստան

Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան

«Այնպես չէ, որ իշխանություն կոչված անձինք նպատակային և մոտիվացված պայքար են մղում պատմական հիշողության, Արցախի և արցախից դուրս եկած մեր քույր և եղբայրների, նրանց վերադարձի իրավունքի դեմ»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Նահապետյանը։

Նա պնդեց, որ այդ մոտիվացիան ՀՀ գործող իշխանություններինը չէ, այլ վերջիններս գործիք են։

«Մոտիվացիան երկու պետությանն է՝ Թուրքիայինը և Ադրբեջանինը, իսկ ինքը (Փաշինյանը-խմբ) կամակատարն է։ Ինքը պարտավորություն է վերցրել այն կատարելու»,-ասաց Նահապետյանը՝ հիշեցնելով, որ Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ արշավը սկսվեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեի հայտնի խոսքից հետո, երբ երկու օր անց Շվեյցարիայում Գարեգին Երկրորդի նախաձեռնեց  քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչների ժողովը, որտեղ կար Ցեղասպանության և Արցախի հարցը։

 Նրա խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունները հանձնարարական ստացան հայաստանյան ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեու դեմ գործողություններ իրականացնել, որը միակ ինստիտուտն է, որը դիմագրավում է այն գործընթացներին, որը փորձում են Հայաստանի իշխանությունների ձեռամբ կյանքի կոչել Թուրքիան և Ադրբեջանը։

Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի ապագան տեսնում են առանց Արցախ, առանց ցեղասպանության և ոչնչացված ցեղասպանության դրսևորման էլեմենտները։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչումը նաև նյութական փոխհատուցում է ենթադրում, ինչը Թուրքիայի համար լրջագույն հարված կլինի, իսկ պահանջատիրությունը չեզոքացնելու համար պետք է չեզոքացվի սփյուռքը, որի միավորողն է Հայ առաքելական եկեղեցին, այդ պատճառով էլ այսօր  Թուրքիան և Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի միջոցով փարձում են քանդել Եկեղեցին

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան