Արարատի վրա գտել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրության նման ստորգետնյա թունելներ. The Daily Mail
Աշխարհում
17:39 22/04/2026
Աշխարհ

Արարատի վրա գտել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրության նման ստորգետնյա թունելներ. The Daily Mail

Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարտ լեռան վրա  հայտնաբերվել է խորհրդավոր երկրաբանական կազմավորում, որը, ըստ  որոշ հետազոտողների,  կարող է լինել Նոյի տապանի մնացորդները։ Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը։

Ըստ Աստվածաշնչի՝ հսկայական նավը մարդկությանը և բոլոր տեսակի կենդանիներին փրկել է ոչնչացումից ավելի քան 4300 տարի առաջ տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի ժամանակ։

Այժմ Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուփընար կազմավորման վրա աշխատող ամերիկացի հետազոտողների մի խումբ հայտնաբերել է թաքնված թունելների ապացույցներ, ինչպես նկարագրված է աստվածաշնչյան պատմության մեջ։

Էնդրյու Ջոնսը, որը «Նոյի տապանի սկանավորումներ» կազմակերպության անկախ հետազոտող է, օգտագործել է գետնանցող ռադար՝ հայտնաբերելու «միջանցքների» ցանց, որը միանում էր կենտրոնական խցիկին։ Ջոնսը այն անվանել է ատրիում։

Հետազոտողը հայտնագործությունը կապում է Աստվածաշնչում տապանի նկարագրության հետ, որտեղ նշվում է, որ նավը ուներ երեք ներքին մակարդակ, որոնք կառուցված էին Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների զույգերի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատի վրա գտել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրության նման ստորգետնյա թունելներ. The Daily Mail