Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան»
«Այսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ասվում է «Ուժեղ Հայաստան»,-կուսակցության տարածած տեսանյութին ուղեկցող գրառման մեջ։
«Այլևս կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի համար չափազանց կարևոր ընտրությունների, էլեկտորալ գործարքի մեկնարկը հաստատապես տրված է։ Մենք տեղեկացված ենք բոլոր իրավունքի, օրենքների հետ առնչություն չունեցող խոսակցություններից, որոնք վերաբերում էին ԿԸՀ համապատասխան ընտրական ցուցակների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ։ Իրավական առումով ունենք 0 մտահոգություն»,-փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ-ի դիմաց ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանը։
Գոհար Մելոյանն էլ ասաց. «Մենք գնում ենք հաղթարշավի և գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի՝ երկու։ Գնում ենք, որպեսզի մեր հասարակության, ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անվտանգային լրաջագույն մարտահրավերները և այն փոփոխությունների պահանջները, որ վրա են հասել, ի վերջո կյանքի կոչվեն ու հայ ժողովուրդը կարողանա ապրել ուժեղ Հայաստանում, ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ով Սամվել Կարապետյանն է»։