Ստամբուլի իշխանությունները կրկին արգելել են ապրիլի 24-ին Հայոց gեղաuպանnւթյան հիշատակի միջոցառումները
Քաղաքական
17:38 22/04/2026
Տարածաշրջան

Ստամբուլի իշխանությունները կրկին արգելել են ապրիլի 24-ին Հայոց gեղաuպանnւթյան հիշատակի միջոցառումները

Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել: Այս մասին հայտնում է տեղական հայկական «Ակոս» թերթի։

«Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը», որը նախորդ տարիներին հիշատակի միջոցառումներ էր կազմակերպել Թաքսիմում, Թյունելում և Շիշհանեում 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունները հիշատակելու համար, դիմել է Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին ժամը 19:00-ին, Քադըքյոյի «Սյուրեյա» օպերային թատրոնի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվության համար:

Ստամբուլի նահանգապետարանը, ինչպես նախորդ 4 տարիներին, այս տարի ևս մերժել է հիշատակի միջոցառումը անցկացնելու թույլտվությունը։ 

Հարթակի հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 24-ը նշելը ժողովրդավարական իրավունք է...

2010 թվականից մինչև համավարակը մենք ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներ ենք անցկացրել բազմաթիվ քաղաքներում, հիմնականում՝ Ստամբուլում, սակայն համավարակի սկսվելուն պես այդ միջոցառումներն արգելվեցին։

Այս տարի մենք Ստամբուլի նահանգապետարան խնդրագիր ներկայացրեցինք՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետ, և սկսեցինք աշխատանքներ կազմակերպել մի միջոցառման կազմակերպման ուղղությամբ, որտեղ կհարգեն 1915 թվականի զոհերի հիշատակը և կհնչեցվեն մեր հաշտեցման կոչերը։

Նահանգապետարանը այս տարի կրկին արգելել է մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք նահանջելու մեր պահանջներից։ Չկա որևէ բացատրություն, թե ինչու են չորս կամ հինգ տարի առաջ քաղաքային հրապարակներում անցկացվող հիշատակի միջոցառումները հիմա արգելվում առանց բացատրության»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder