«Ժողովուրդ». Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով
Օրվա մամուլ
08:26 23/04/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ՝ ինտերիերին։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա ապրիլի 6-ին «Սարգսյան Արման Գառնիկի» ԱՁ-ից գնվել է վարագույր՝ 1,573,000 դրամի, ապրիլի 10-ին «ՍՏԱՐՄԱԼԵ» ՍՊԸ-ից՝ ևս 840,000 դրամի վարագույր, մարտի 26-ին «Օհաննա Տիգրանյանի» ԱՁ-ից՝ մոտ 1,400,000 դրամի ծաղկամաններ։ Ընդհանուր՝ շուրջ 3.8 մլն դրամ՝ կարճ ժամանակահատվածում։

Փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը վերանորոգել և «3D դիզայնով» նոր սրահներ է կահավորել։ Հարցը, սակայն, ձևավորման մեջ չէ։ Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որը պետք է օրինակ ծառայի պետական միջոցների խնայող և նպատակային օգտագործման հարցում։

Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։ Օրինական լինելը միշտ չէ, որ նշանակում է նպատակահարմար լինել։ Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով