Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ՝ ուրացման պարտադրանքով․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր Ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ 111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել՝ փորձելով ոչնչացնել մեր ինքնությունը։ Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշերը, չխոսենք հայերեն, չերգենք մեր երգերը, ուրանանք մեր պատմությունը»,- այս մասին Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկում է ջահերով երթն, իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հայոց Ցեղասպանությունը մեր 1000-ամյա պատմության մեջ, մեր տեսակի դեմ իրականացված ամենասարսափելի և ամենազազրելի հարձակում էր, որն ապրեց մեր ժողովուրդը ։
«Հայ ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, վերականգնվել և պետականություն կառուցել։ Հայկ նահապետից մինչև Ավարայր, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ․․․ մեր պայքարի գլխավոր նպատակը եղել է պահել մեր ինքնությունը և հայ մնալ։ Իսկ այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։ Մեզ ստիպում են, որ չոգեշնչվենք Արարատով, մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը, մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացնում են մեր եկեղեցիները,իսկ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում և, փաստացի, շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը։ Այս ամեն ինչն արվում է այս շենքում նստած հանցագործի՝ Փաշինյանի մասնակցությամբ և մեղսակցությամբ»։