Լարսում գործում են սահմանափակումներ
Հասարակություն
18:31 23/04/2026
Տարածաշրջան

Լարսում գործում են սահմանափակումներ

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում։

«Ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լարսում գործում են սահմանափակումներ