Մոջթաբա Խամենեին ոտքի և ձեռքի մի քանի վիրահատություն է տարել, այրվածքներ է ստացել դեմքի շրջանում․ NYT
Քաղաքական
19:26 23/04/2026
Տարածաշրջան

Մոջթաբա Խամենեին ոտքի և ձեռքի մի քանի վիրահատություն է տարել, այրվածքներ է ստացել դեմքի շրջանում․ NYT

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մի քանի վիրահատություն է տարել ոտքի և ձեռքի վրա և այրվածքներ է ստացել դեմքի շրջանում: Նա ներկայումս խուսափում է տեսակոնֆերանսներից և հրապարակային հայտարարություններից՝ թույլ տեսքից խուսափելու և անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Խամենեին կարիք ունի պրոթեզային վերջույթի: Այրվածքները դժվարացնում են Իրանի գերագույն առաջնորդի խոսելը, ուստի նա կարող է լրացուցիչ բժշկական միջամտությունների կարիք ունենալ: NYT-ը հաղորդում է, որ Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանը՝ նախկին սրտային վիրաբույժ, և Իրանի առողջապահության նախարարության ղեկավարն անձամբ ներգրավված են նրա բուժման մեջ։

Թերթը նշում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են Խամենեիի հետ անմիջական շփումից: Նրանք վախենում են, որ Իսրայելը կարող է հետևել նրանց տեղաշարժերին և թիրախավորել գերագույն առաջնորդին: Պաշտոնյաները ընդգծել են, որ Խամենեին մնում է հոգեկան առողջ և շարունակում է ներգրավված լինել երկրում տիրող իրավիճակում։

Նշենք, որ Խամենեին վիրավորել է մարտի 7-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոջթաբա Խամենեին ոտքի և ձեռքի մի քանի վիրահատություն է տարել, այրվածքներ է ստացել դեմքի շրջանում․ NYT