Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե կրիվետկա-փարթի անեինք, կհասկանայի, կասեի՝մի րոպե՜. Նիկոլ Փաշինյան
«Ես զարմացած եմ, այդպիսի բա՞ն է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստնում պետք է խորոված չանեն, այդ թվում՝ փողոցում»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե Քաղաքացու օրը Նիկոլ Փաշինյանի պլամավորած «խորոված-փարթի»-ն արդյոք նշանակում է, որ «հեղափոխական-Փաշինյանը» առաջնային է դառնում «վարչապետ-Փաշինյանից»։
Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ հարյուրավոր փողոցներում մարդիկ խորոված են անում և ինքը չի հասկանում, թե ինչու ինքը Սարյան փողոցում չպետք է «խորոված-փարթի» կազմակերպի։
«Կարծում եմ, որ Հայաստանյան որևէ իրադարձություն մեր ընտանիքներում, համենայն դեպս՝ նրանք, ովքեր իրենց համարում են հայաստանցի և ՀՀ-ն նրանց ինքնության մասն է համարում, առանց խորոված չի անցնում»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով.
«Քաղաքացու օրը, ամենայն հարգանքով, բայց մենք նաև պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք։ Այսինքը, դուք ձեր տներում խորոված չե՞ք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի կենտորնում էլ են խորոված անում, Քաղաքացու օրը նաև քաղաքի փողոցում էլ կարող է քաղաքացին խորոված անել, դա մեր կենցաղի անբաժանելի մասին է և փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է և կարող են լինել խորովածի փառատոններ, տարբեր տեղերում, ի՞նչն է դիսկոնֆորտը։ Եթե կրիվետկա-փարթի անեինք, կհասկանայի, կասեի՝ մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, մեր երկրի ավանդույթները»։
Նա հայտնեց, որ ներկա է ամեն տեղ՝ գինու փառատոնում և այլ տեղերում և լրագրողը պետք է, որ սովորած լիներ իր ներկայությանը։