Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Կրթություն, գիտություն
11:37 23/04/2026
Հայաստան

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

.«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 02.06.2026 թ.

.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.

.Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.

.«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե)-24.06.2026 թ.

.Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում

.«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում

.«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

.«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

.«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 03.06.2026 թ.

.«Մաթեմատիկա» (գրավոր) - 10.06.2026 թ.

.«Հայոց պատմություն» (գրավոր) - 17.06.2026 թ.

.«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

.«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

.«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը